Նորություններ

Շտապ Բուժ Օգնության 2 սպասարկող բրիգադ Եղեգնաձոր ԲԿ-ում

Լավ Նորություն,

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ Օգոստոսի 19-ից Եղեգնաձորի ԲԿ-ում շտապ բուժ օգնության ծառայությունները կմատուցվեն 2 բրիգադով, որը կնպաստի ազգաբնակչությանը արագ և որակյալ օգնություն ցուցաբերելու։

Մեկ բրիգադի պարագայում, հաշվի առնելով սպասարկման տարածքի մեծությունը/հեռավորությունը (որն իր մեջ ներառում է Խաչիկ, Ելփին, Գողթանիկ և այլ բնակավայրեր՝ ընդհանուր 29,000 ազգաբնակչությամբ), որոշ դեպքերում միաժամանակյա կանչերն անհնարին էր լինում ժամանակին սպասարկել։

Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նախարար Արսեն Թորոսյանին։

Տնօրհնեք Եղեգնաձորի ԲԿ-ում

Հունվարի 21-ին Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի և թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Տնօրհնյաց արարողություն կատարվեց Եղեգնաձորի բկ-ում:

Նախ Տեր Հայրը ներկաներին ներկայացրեց Տնօրհնեքի խորհուրդը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Այնուհետև շնորհակալության խոսքով հանդես եկավ հիվանդանոցի գլխավոր բժիշկ պարոն Կարեն Ասատրյանը, ապա Տեր Հայրը, շրջելով հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում, օրհնված ջուրը ցողեց հիվանդասենյակներում և աշխատասենյակներում:

Հոգեշնորհ Հայր Սուրբը ևս այցելեց հիվանդանոցում բուժվող հիվանդներին և Տեր Հոր հետ բժշկության աղոթք ասաց բոլորի համար:

https://vayotsdzoritem.com/…/տնօրհնեք-եղեգնաձորի-բժշկական…/…

Հիմնանորոգված Ճառագայթային Ախտորոշման Կաբինետ

Հունվարի 14-ին Եղեգնաձորի ԲԿ-ում գործարկվեց հիմնանորոգված ճառագայթային ախտորոշման կաբինետը համալրված “Siemens” ապրանքանիշի ռենտգենոսկոպով և ռենտգենոգրաֆով:

Բացման արարողությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ինչպես նաև սոց. և առ. բաժնի պետ Վ. Ասլանյանը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ասատրյանը, բժիշկներ Նորայր Կարապետյանը, Էլմիրա Մնացականյանը և Արամ Վարդանյանը ներկաներին ներկայացրեցին նոր սարքավորումը և քննարկեցին Բժշկական Կենտրոնի հետ կապված այլ հարցեր:

Եղեգնաձորի ԲԿ-ի գլխավոր բժշկի ժպ Կարեն Ասատրյանի ամանորյա բարեմաղթանքը ողջ աշխատակազմի անունից:

Եղեգնաձոր ԲԿ-ի ամանորյա միջոցառում

«Հարգելի Վայոց ձորցիներ և ՀՀ քաղացիներ,

Բոլորիս գալիք Նոր Տարին շնորհավոր լինի: Մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ և ամենակարևորը՝ քաջ առողջություն:»

Նոր Ռենտգենոսկոպիկ Սարքավորում

Վայոց Ձորի մարզպետ պրն. Տրդատ Սարգսյանի, առողջապահության նախարար պրն. Արսեն Թորոսյանի անմիջական օժանդակությամբ Եղեգնաձորի ԲԿ-ին է տրվել Ռենտգենոսկոպիկ սարքավորում: Ներկայումս կատարվում են տեղադրման աշխատանքներ և տարածքի հիմնանորոգում: Կաբինետը կգործի հունվարի 1-ից: