Եղեգնաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ

Հեռ.` (+374) 281 2 48 03
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր Վայքի 1
Էլ. փոստ` exegnadzorbk@rambler.ru yeghegnadzormc@gmail.com
Աշխատողներ` 171
Կազմակերպա-իրավական տեսակը`
Բաժնետիրական ընկերություն
Իրավաբանական տեսակը` Փակ բաժնետիրական ընկերություն
Տնօրենի ԺՊ` Ասատրյան Կարեն 

Եղեգնաձոր ԲԿ-ի բժիշկ Ասատրյան Կարեն

Գլխավոր Բժշկի ժպ՝ Ասատրյան Կարեն 

<<Եղեգնաձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն իրականացնում է. արտահիվանդանոցային/պոլիկլինիկական/ և հիվանդանոցային բուժօգնություն. Արտահիվանդանոցային ծառայություն ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն: Ապահովում է հատուկ խմբերում ընդգրկված բնակչության անվճար դեղորայքային սպասարկումը: Բուժօգնությունն իրականացվում է անվճար:

Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 14312 մարդ: <<Եղեգնաձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի պոլիկլինիկան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի` Եղեգնաձոր քաղաքի, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Ագարակաձոր և Գնիշիկ գյուղական համայնքների բնակիչներին:

Ընկերության գրասենյակը գտնվում է Եղեգնաձոր քաղաքի Վայքի 1 հասցեում, իսկ գյուղերում գործում են բուժակմանկաբարձական կետեր:

 

Պոլիկլինիկայում իրականացվում է արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, հոգեբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, բուժական ֆիզկուլտուրայի ծառայություններ,գործում է տուբերկուլոզի կաբինետ: 2010 թվականից ներ են դրվել առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգը:

 

Հիվանդանոցային ծառայություն իրականացնում է վիրաբուժական, թերապևտիկ-մանկաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական գործառույթներ, հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում Եղեգնաձորի տարածաշրջանի ողջ ազգաբնակչությանը: Հիվանդանոցում ծավալված է 45 մահճակալ: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 1133 հիվանդներ, իրականացվում է միջին թվով 225 ծննդալուծում: Իրականցվում են պլանային և անհետաձգելի վիրաբուժական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձգինեկոլոգիական միջամտություններ: Եղեգնաձորի բժշկական կենտրոնը իրականացնում է 2-րդ մակարդակի ծննդօգնություն, այսինքն` բարձր ռիսկի հղիների ծննդալուծում, քանի որ որակյալ կադրային ներուժը թույլ է տալիս պատշաճ մակարդակով կազմակերպել ինչպես մայրերի այնպես էլ նորածինների բուժօգնությունը և խնամքը ախտաբանական շեղումների դեպքում: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ համավճարի (անհետաձգելի վիճակների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում) սկզբունքով և վճարովի հիմունքներով: